
Ծնվել է
2000 թվականի հոկտեմբերի 11-ին՝ Արարատի մարզի Մասիս քաղաքում։
Ոգեշնչման աղբյուրը
Գրիշան ուրախանում էր ամեն ինչով։ Կյանքը սիրում էր իր բնական, պարզ ընթացքով՝ առանց ավելորդությունների, առանց բողոքի։
Ընտանեկան և ընկերային կապերը
Ժամանակն անցկացնում էր ընկերների հետ՝ ջերմ, մարդամոտ հարաբերությունների մեջ։
Ընկերների և հարազատների հիշողությամբ
Նրան հիշում են որպես բարի ու հասնող անձնավորություն։ Հանգիստ էր բնավորությամբ, բայց երբեք անտարբեր՝ միշտ պատրաստ աջակցելու։
Երազանքները
Գրիշայի մեծ երազանքը տուն ունենալն էր։ Այդ երազանքն այսօր շարունակում է նրա հայրը՝ տունը կառուցելով և անվանակոչելով որդու անունով։
Վերջին խոսքը
Վերջին անգամ ընտանիքի հետ խոսել է սեպտեմբերի 25-ին։ Նրա խոսքը եղել է պարզ ու վստահ.
«Ամեն ինչ նորմալ է, լավ է լինելու, մի վախեցեք»։
Վերջին հերոսական մարտը
Սեպտեմբերի 27-ին Հադրութում, Գրիշան զոհվեց իր դիրքում՝ արկի պայթյունից։ Կապավոր էր, բայց այդ օրն արդեն պարզապես զինվոր չէր, այլ պահող հենարան բոլորի համար։