hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Վահագ Աբրահամյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
2001 թվականի ապրիլի 30-ին՝ Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքում։

Ընկերների ու հարազատների վկայությամբ
Բոլորը նրան հիշում են որպես խելացի, աշխատասեր, նպատակասլաց ու ընկերասեր տղա։ Իր համեստությամբ ու հանգիստ պահվածքով վստահություն էր ներշնչում։

Սիրած էակը և շրջապատը
Վահագը ուներ սիրած էակ, ժամանակն անցկացնում էր ընկերների ու ծառայակիցների հետ, միշտ շրջապատված էր ջերմությամբ ու ընկերական հումորով։

Երազանքները
Նրա ամենամեծ երազանքն էր՝ ծառայել, վերադառնալ, ընտանիք կազմել ու արժանավայել ապրել խաղաղ երկրում։ Ցավոք, այդ երազանքը մնաց անկատար։

Վերջին խոսքը
Վերջին անգամ մայրիկի հետ խոսել է հոկտեմբերի 3-ին։ Ասել էր.
«Մամ, ոչինչ որ կրակում են, հանգիստ եղիր, կզանգեմ»։
Նույն հնչերանգը ուներ նրա ողջ կյանքը՝ հավատ, հույս և հանգստություն։

Վերջին հերոսական մարտը
Ջաբրաիլում՝ հոկտեմբերի 3-ին։ Մարտի ժամանակ, չնայած հետնահանջի հրամանին, Վահագը մնաց դիրքում։ Վիրավորվեց ու այդտեղ էլ զոհվեց՝ հավատարիմ մինչև վերջ։