
Ծնվել է
2002 թվականի մայիսի 25-ին՝ Արագածոտնի մարզի Մաստարա գյուղում։
Ոգեշնչման աղբյուրը
Սևակը ուրախանում էր բնության մեջ անցկացրած յուրաքանչյուր վայրկյանից։ Նա սիրում էր կենդանիներին, նրանց հետ շփվելը դարձրել էր իր օրվա լավագույն պահը։
Ընտանեկան ու բարեկամական կապերը
Շատ կապված էր հարազատների ու ընկերների հետ։
Ընկերների հիշողությամբ
Սևակին հիշում են որպես բարի, նվիրված, աստվածատուր ու սուրբ բնավորության տեր։ Նրա ներաշխարհը խաղաղություն էր պարգևում։
Երազանքները
Երազում էր հեծանիվ ունենալ։ Նրա երազանքը իրականություն դարձավ՝ հորեղբոր տղայի նվերով։
Վերջին խոսքը
Հոկտեմբերի 16-ին ասել էր.
«Հավատում եմ, որ չենք գնալու»
և
«Երբ արթնանամ, պիտի կշտանամ Տիրոջ նմանություններով» (Սաղմոս 27)։
Վերջին մարտը
Հոկտեմբերի 20-ին՝ Իշխանաձորում։ ԱԹՍ-ի հարվածից զոհվեց, մինչ ընկերներին փրկելով երկրորդ անգամ վերադարձել էր դիրքեր։