hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Ռեվիկ Վանյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1986 թվականի նոյեմբերի 25-ին, ԼՂՀ Մարտակերտի շրջանի Ճանկաթաղ գյուղում։

Ոգեշնչման աղբյուրը
Ուրախանում էր հատկապես փոքրիկ երեխաներով։ Բարի ու սրտացավ բնավորությունն արտահայտվում էր նաև այդ կապվածության մեջ։

Ընտանեկան և ընկերային կապերը
Ժամանակը սիրում էր անցկացնել ընկերների հետ։ Եղել է նշանված էր։

Ընկերների և հարազատների նկարագիրը
Նրան հիշում են որպես շատ բարի, համբերատար և օգնության հասնող մարդ։ Որքան համեստ՝ այնքան լուռ ու հավատարիմ։

Երազանքներ, որ անկատար մնացին
Երազում էր ամուսնանալ, ընտանիք ստեղծել…

Մանրուքներ, որոնք նրան յուրահատուկ էին դարձնում
Լռակյաց էր ու համեստ՝ այս հատկությունները նրան առանձնացնում էին շրջապատում։

Վերջին խոսքը
Նոյեմբերի 1-ին ընտանիքին ասել է.
«Մի վախեցեք, ամեն ինչ լավ է լինելու»։

Վերջին մարտը
Սկսած սեպտեմբերի 27-ից՝ մասնակցել է մարտերին։ Մարտակերտից տեղափոխվել է Կարմիր Շուկա։ Զոհվել է նոյեմբերի 1-ին՝ ԱԹՍ-ի հարվածից։