hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Հովհաննես Գալստյան
2020 թ.
Կենսագրություն

 

Ծնվել է
2000 թվականի հուլիսի 7-ին, Երևանում։

Ոգեշնչման աղբյուրը
Փոքրուց ոգեշնչվել էր զինվորականությամբ՝ տեսնելով հորը որպես զինվորական։ Հայրենիքի պաշտպանի ուղին նրա համար դարձել էր ոչ միայն ընտրություն, այլև համոզմունք։

Ընտանեկան և ընկերային կապերը
Ժամանակը հիմնականում անցկացնում էր ընկերների հետ։ Ամբողջությամբ նվիրված էր իր ծառայությանը և ընկերությանը։

Ընկերների և հարազատների հիշողությամբ
Նրան հիշում են որպես մաքուր, նվիրված, անդավաճան ու հարգալից մարդ։ Նրա ազնվությունն ու բարությունը միշտ առանձնացել են։

Երազանքները
Երազում էր մեքենա վարել, իր տունն ունենալ ու կայուն աշխատանք ունենալ։ Հասարակ, բայց մեծ նպատակներ՝ սեփական արժանապատիվ կյանքն ունենալու ճանապարհին։

Յուրահատկությունները
Մաքրասիրությունը և ամեն ինչ դասավորելու սովորությունը նրան առանձնացնում էին։ Նա իր շրջապատում հայտնի էր իր կարգապահությամբ ու կազմակերպվածությամբ։

Վերջին խոսքերը
Վերջին անգամ խոսել է հոկտեմբերի 13-ի լույս 14-ի գիշերը։ Մորը ասել էր.
«Պոստում ենք կանգնած, մամ, խոսա, ձայնդ լսեմ…»։

Վերջին հերոսական մարտը
Հովհաննեսը եղել է տանկի նշանառու։ Ջաբրաիլում և Ֆիզուլիում մասնակցել է թեժ մարտերի։ Տանկը խափանվել էր, և շրջափակման մեջ հայտնված Հովհաննեսը կարողացել էր իր հեռախոսի մարտկոցը միացնել տանկի ռադիոյին, կապ հաստատել հրամանատարության հետ ու հաղորդել կոորդինատները։ Ի վերջո՝ նրան և իր զինակիցներին դուրս են բերել շրջափակումից։ Սակայն հոկտեմբերի 16-ին, մարտի ժամանակ նա զոհվել է՝ 5 ընկերների հետ միասին՝ ցուցաբերելով բացառիկ խիզախություն ու պարտքի բարձրագույն գիտակցում։