
Ծնվել է
1997 թվականի ապրիլի 21-ին, Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում։
Ոգեշնչման աղբյուրը
Ոգեշնչվում էր ամեն ինչով՝ կյանքից, իր շրջապատից, նպատակներից։
Ընտանեկան և ընկերային կապերը
Ժամանակն անցկացնում էր առավելապես ընկերների հետ։
Ընկերների և հարազատների նկարագիրը
Բոլորը նրան հիշում են որպես գերազանց, լավ մարդ՝ ամեն հարցում հուսալի և պատասխանատու։ Իր շրջապատում հարգված էր, խոսքը լսվում էր։
Երազանքները
Երազում էր շարունակել ուսումը, դառնալ արժանի մարդ, կայանալ կյանքում։
Մանրուքներ, որոնք նրան յուրահատուկ էին դարձնում
Նարեկը տարբերվում էր իր շրջապատում ունեցած հեղինակությամբ. ընկերները լսում էին նրան, խորհուրդ հարցնում, վստահում։
Վերջին խոսքը
Վերջին զրույցը տեղի է ունեցել 2020 թվականի հոկտեմբերի 14-ին։ Զանգել է ընտանիքին ու հանգստացրել՝ ասելով.
«Մենք տեղափոխվում ենք, նորմալ է, մի քանի օր հետո կզանգեմ, չանհանգստանաս»։
Վերջին մարտը
Մասնակցել էր նաև Ապրիլյան պատերազմին՝ որպես հրետանու հրամանատար։ 2020 թվականի հոկտեմբերի 14-ին, Հադրութի և Ֆիզուլիի արանքում գտնվող դիրքերում, ընկել է մարտում։