hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Օնիկ Բեկնազարյան
2023 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1962թ․մայիսի 30-ին Մարտակերտի շրջանում՝ Վաղուհաս գյուղում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Երեխաները։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ծնողների, կնոջ, երեխաների հետ։

Ընկերներն ու հարազատները նկարագրում են որպես
Ընկերասեր, հոգատար։

Երազանքներ
Երազում էր խաղաղության մասին։

Վերջին զրույց
Սեպտեմբերի 18-ին՝ 18։00-ի կողմերը խոսել է կնոջ հետ։ Կինը վատառողջ էր, ասել է՝ «հոգնած եմ», ինքն էլ պատասխանել է՝ «Ինչու՞ ես այդքան աշխատել, բա»։ Բարևել է ընտանիքի անդամներին։

Վերջին հերոսական մարտ
2023թ․ սեպտեմբերի 19-ին Մռով սարի՝ Հաթերքի դիրքերում։ Անօդաչուից վիրավորվել է ընկերը, գնացել է բերելու, և ընթացքում ինքն էլ վիրավորվել է։ Շտապ օգնությունը ուշ է հասել, և հանելու ժամանակ մահացել է։