hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Ավետիք Օհանյան
2023 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1974թ․ հոկտեմբերի 20-ին Ստեփանակերտում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Ընտանիքը։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի հետ՝ երեք երեխաների և կնոջ։

Ընկերներն ու հարազատները նկարագրում են որպես
Ընկերասեր, շատ բարի, բնավորությունը շատ լավ, բացասական բան չկար իր մեջ։

Երազանքներ
Հիմնականում իր աղջիկների և ընտանիքի բարեկեցության հետ էին կապված։

Վերջին զրույց
Սեպտեմբերի 19-ին, խոսել է կնոջ հետ մի քանի րոպե։ Կինն ասել է՝ «Արի՛ տուն, միասին կգնա՛նք», նա պատասխանել է, որ կինը կմնա տանը, քանի որ արդեն իր աշխատանքային ժամերն էին։ Մի փոքր խոսել են իրավիճակից։

Վերջին հերոսական մարտ
2023թ․ սեպտեմբերի 19-ին Զոհվել է 19116 զորամասում՝ բունկերում՝ ինքնաթիռի ռումբից։ Կինն էլ էր զինծառայող, իրար հետ էին աշխատում։