hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Արտակ Իսրայելյան
2023 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1987թ․ հունիսի 21-ին Ասկերանի շրջանում՝ Սարուշեն գյուղում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Ընտանիքը, երեխաները, աշխատանքը։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Երեխաների հետ ազատ ժամանակի մեծ մասը։

Ընկերներն ու հարազատները նկարագրում են որպես
Սրտաբաց, հարգված, հոգատար՝ թե՛ ընտանիքում, թե՛ կոլեկտիվում, թե՛ ընկերական շրջապատում։ Ընտանիքի սիրելի զավակ, հոյակապ հայրիկ, սիրելի ամուսին։

Երազանքներ
Իր երկու հրաշք բալիկներին մեծացնելը։ Իրականացրել է երազանքների հիմնական մասը, իսկ երեխաններին մեծացնելու երազանքը կինն իր վրա է վերցրել։

Նրան յուրահատուկ դարձնող փաստեր կամ սովորություններ
Պատմաբան էր, աշխատում էր որպես ուսուցիչ, ընդգրկված էր աշխարհազորում, բարձրանում էր դիրքեր։

Վերջին զրույց
Սեպտեմբերի 19-ին։ Սովորականի պես եկել է տուն դպրոցից և գնացել դիրքեր։ Վերջին խոսակցություն չեն ունեցել։

Վերջին հերոսական մարտ
2023թ․սեպտեմբերի 19-ին Սարուշենի դիրքերում։