hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Արամ Իսրաելյան
2023 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1999թ․ փետրվարի 09-ին Մարտակերտի շրջանում՝ Մարտակերտ քաղաքում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Դուստրը

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի, աղջկա, ընկերների հետ։

Ընկերներն ու հարազատները նկարագրում են որպես
Խիզախ, անվախ, ընկերասեր։

Երազանքներ
Մեծ ընտանիքի մասին էր երազում, ուզում էր տղա ունենալ, բայց երբ իմացել է, որ աղջիկ է ունենալու, մտքափոխվել է, շատ ուրախացել և անվանակոչել իր ավագ քրոջ անունով՝ Լիդա։

Վերջին զրույց
Սեպտեմբերի 19-ին վերջին զանգն է եղել։ Կապը լավ չէր, կարճ է խոսել, ասել է՝ էլի կզանգի, բայց չի հասցրել։ Մարտական ընկերներին ասել է, որ հասցրել է կնոջ հետ մի փոքր խոսել, բայց մնացած ընտանիքի անդամների հետ, նաև քույրերի հետ, չի հասցրել։

Վերջին հերոսական մարտ
2023թ․ Սեպտեմբերի 19-ին Մատաղիսի «բլոկ-պոստում»։