
Ծնվել է
1995թ․ օգոստոսի 26-ին Լեռնային Ղարաբաղում՝ Մուշկապատ համայնքում։
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Ընկերասեր, ծնողասեր էր։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընկերասեր էր, դպրոցում պարտաճանաչ էր, լավ սովորել էր և ծնողասեր էր։
Ընկերներն ու հարազատները նկարագրում են որպես
Յուրահատուկ մարդ թե՛ դաստիարակությամբ, թե՛ հասկացողության մակարդակով։
Երազանքներ
Երազում էր ճարտարագետ դառնալ։ Աշխատել էր մասնագիտությամբ Մարտունու շրջվարչակազմում։ Նրա նպատակները կապված էին մասնագիտության և կարիերայի հետ, իսկ հետո նաև ընտանիք ստեղծելու մասին։
Նրան յուրահատուկ դարձնող փաստեր կամ սովորություններ
Փայտագործություն, մեղվաբուծություն։ Ամուսնացած էր 28 օր։
Ստեղծագործություններ
Բանաստեղծություններ էր գրել զինծառայության ժամանակ, զբաղվում էր նաև փայտագործությամբ և մեղվաբուծությամբ։
Վերջին զրույց
2023 թ. սեպտեմբերի 19-ին, երբ պատերազմը արդեն սկսվել էր, տանը եղել էր մի քանի րոպե, կինը արդեն նկուղում էր, կապեր չկար։ Ընտանիքի հետ հանդիպումից հետո քաղաքապետի հետ գնացել էր դիրքեր։
Վերջին հերոսական մարտ
Մարտունու շրջակայքում՝ Կոհակ կոչվող բարձունքում։ Այս մարտը, հավանաբար, եղել է 2023 թ սեպտեմբերի 19-ին։