hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Սերգեյ Բարսեղյան
2023 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1979թ․ փետրվարի 23-ին Ստեփանակերտում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Ուներ չորս երեխա և ընտանիքին նվիրված հայր էր։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Երեխաների հետ։

Ընկերներն ու հարազատները նկարագրում են որպես
Շատ ընկերասեր էր և հարգված շատերի կողմից։ Նպատակասլաց էր, և եթե իր մտքին ինչ-որ բան գալիս էր, անպայման կհասներ։ Շատ ուրախ մարդ էր։

Երազանքներ
Նպատակը ընտանիքի երջանկությունն էր, և ուզում էր իր երեխաներին հասցնել իրենց նպատակներին։

Նրան յուրահատուկ դարձնող փաստեր կամ սովորություններ
Վարորդ էր, և իրեն բոլորը գովում էին, քանի որ շատ լավ էր կատարում իր աշխատանքը։

Վերջին զրույց
Եղել է սեպտեմբերի 18-ին. Շուշիի սարի տակի մոտ էր։ Այդ օրը նաև Սերգեյի մայրիկի ծննդյան օրն էր։ Զանգել է և խոսել ընտանիքի բոլոր անդամների հետ, որդին դիրքերում էր։ Ասել է, որ կուտակումներ կան և պետք է ուշադիր լինել, նախապատրաստել էր ընտանիքին, որ այդպիսի իրավիճակներում պատսպարվեն նկուղներում և չվախենան ոչնչից։ Սեպտեմբերի 19-ին զանգերին այլևս չի պատասխանել։

Վերջին հերոսական մարտ
2023թ․ սեպտեմբերի 19-ին Տեղի է ունեցել Շուշիի սարի տակի մոտ։ Վիրավոր ընկեր է ունեցել, ում հանել է դիրքերից, բայց ինքն էլ վիրավորում էր ստացել։ Իրեն նույնպես հանել են, սակայն արյունաքամ էր եղել։ Չնայած վիրավոր ընկերն իրեն հասցրել է հիվանդանոց՝ ուշ օգնություն հասնելու պատճառով մահացել է։ Ընկերները են գույժը հայտնել ընտանիքին։