hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Ալեքսեյ Նագայցեվ
2023 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1978թ․ հունիսի 21-ին Ծնվել է Ռուսաստանում` Նավակուզնեցկում։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընկերների հետ էր սիրում շփվել։

Ընկերներն ու հարազատները նկարագրում են որպես
Կինն ասում է, որ Ալեքսեյը շատ նվիրված էր ու սրտանց էր սիրում, նվիրվում էր ամեն ինչին։

Երազանքներ
Ուներ դուստր և երազում էր Լեռնային Ղառաբաղում տուն առնել և ապրել այնտեղ։ Բնությունն էր սիրում և ապրում էր Վանք գյուղում, պատրաստվում էր ընտանիքի հետ տեղափոխվել այնտեղ։

Վերջին զրույց
Շրջափակման ժամանակ՝ սեպտեմբերի 15-16, երբ երիկամների խնդիրներ ուներ, կնոջ հետ է խոսել, ով հորդորել էր գնալ բժշկի, Ալեքսեյը խոսք էր տվել, որ կգնա հետո։ Վերջին խոսակցության ժամանակ նեղվում էր երեխաների և կանանց համար, որոնք կենսական նշանակության խնդիրներ ունեին շրջափակման ընթացքում։

Վերջին հերոսական մարտ
2023թ․ սեպտեմբերին 19-ին Վանքում եղել է նրա վերջին մարտը, որտեղ նա կյանքը զոհաբերել է՝ փրկելով իր 7 ընկերներին։ Վիրավորվել էր, տղաներին խնդրել է նռնակները տալ իրեն և գնալ։ Հետմահու պարգևատրվել է շքանշանով։