hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Ներսես Բաղմանյան
2023 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1973թ․ հունվարի 4-ին Մարտակերտի շրջանում՝ Ջրաբերդավանում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Ներսեսը ոգեշնչվել էր Արաբոյի ջոկատով և իր մարտական ուղին անցել նրանց հետ՝ մասնակցելով 92-ի շարժմանը։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընկերների հետ։

Ընկերներն ու հարազատները նկարագրում են որպես
Համարձակ և խիզախ անձնավորություն։ Նա պատանեկությունից ընկերացել էր իր զինակից ընկերների հետ։

Երազանքներ
Երազում էր իր հայրական տանը ապրել՝ այնտեղ, որտեղ ծնվել և մեծացել էր, բայց որը է 1992 թ. վերցրել էին թշնամիները։

Վերջին զրույց
Եղել է պատերազմի սկզբում, երբ Ներսեսը տանն էր, իսկ որդին դիրքերում։ Ներսեսը որդուն ասել էր. «Չվախենա՛ս, ամեն ինչ լա՛վ է լինելու, դուխով մնա՛, ու այդտեղ պահի՛ դիրքերը, ես էլ այստեղ կպահե՛մ»։

Վերջին հերոսական մարտ
Տեղի է ունեցել Մատաղիսի «բլոկ պոստում» 2023թ․ սեպտեմբերի 20-ին, որտեղ նա զոհվել է։