hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Միքայել Մանուկյան
2023 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1988թ․ հունվարի 17-ինՄարտակերտի շրջանի Զարդախաչ գյուղում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Միքայելը հերոսի որդի էր, իսկ հայրը զոհվել էր 1992 թ.։ Նա միշտ ոգեշնչվել էր հոր հերոսությամբ։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Շփվում էր իրենից տարիքով ընկերների հետ։

Ընկերներն ու հարազատները նկարագրում են որպես
Միշտ լավ մարդ, բարի, նվիրված։

Երազանքներ
Երազում էր լինել լավ հայր, մեծացնել իր երեխաներին այնպես, որ նրանք լավ մարդիկ դառնան, ցանկանում էր, որ իր երեխաները նման լինեին իրեն ու հոր։

Նրան յուրահատուկ դարձնող փաստեր կամ սովորություններ
Միշտ զինվորական հագուստով էր, գրեթե չուներ քաղաքացիական հագուստներ, ամբողջ կյանքը նվիրած էր զինվորականությանը։

Վերջին զրույց
Սեպտեմբերի 19-ին, երբ արդեն կրակոցներ էին հնչում։ Կինը հարցրել է՝ արդյո՞ք նորմալ է նրա տեղը, և ինչու չի վերադառնում տուն, սակայն Միքայելը պատասխանել էր, որ չի կարող նահանջել, խնդրել էր կնոջը և երեխաներին հեռանալ գյուղից, քանի որ թշնամին արդեն մոտ էր։ Ասել էր. «Երեխաներիս լավ կնայե՛ս ու չլացե՛ս»։

Վերջին հերոսական մարտ
2023թ․ սեպտեմբերի 19-ին Հաթերքում։ Չնայած իր տեղն ապահով էր, իսկ զինակից ընկերները նախազգուշացրել էին, որ ընկերներին փրկելու փորձը չափազանց վտանգավոր է, Միքայելը փորձել է նրանց փրկել՝ տալով իր կյանքը։ Ասել է. «Չեմ կարող, ո՞նց թողնեմ ընկերներիս տենց»։ Երկրորդ կրակոցը դիպել էր նրան։