
Ծնվել է
1971թ․ հուլիսի 23-ին Բյուրեղավանում
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Ընտանիքը
Ժամանակը սիրում էր անցկացնել
Հիմնականում աշխատելով
Ընկերներն ու հարազատները նկարագրում են նրան որպես
Ուրախ, աշխուժ, նվիրված, աշխատասեր, բարի, կամեցող, ընկերասեր, ընտանիքի մարդ, լավ ամուսին, լավ հայր, երեխասեր, լավատես։ Դրսում երեխաների կողքով անտարբեր չէր կարողանում անցնել
Երազանքները
Ունենալ լավ ընտանիք, լինել թոռներով շրջապատված
Յուրահատկություններ
Հումորի զգացումը չափից շատ էր, դյուրագրգիռ էր
Վերջին զրույցը
Քիչ էր խոսում, հեռախոսով վերջին անգամ խոսել է տղայի հետ, ասել է. «Ամեն ինչ լավ կլինի՛»
Վերջին հերոսական մարտը
Եղել է 2023թ․ սեպտեմբերի 19-ին։ Ընկերներին միշտ օգնել է, նրանց փոխարեն դիրքերը պահել, երբ նրանք ի վիճակի չէին։