hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Վարդան Սարգսյան
2023 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1998թ․ հունվարի 3-ին Մարտակերտի շրջանում՝ Կոճողոտ գյուղում

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Երեխայի ուրախությունը իր ուրախությունն էր

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի, ընկերների հետ
Երբ գալիս էր տուն, շատ էր օգնում երեխայի հարցերով
Սիրում էր զբոսնել

Ընկերներն ու հարազատները նկարագրում են նրան որպես
Ընկերասեր, օգնող, հասնող, բարի

Երազանքները
Սեփական տուն ունենալ, որտեղ կմեծանան իր երեխաները
Ապահովել երեխաների կրթությունը

Յուրահատկություններ
Շատ ռոմանտիկ էր, սիրում էր ուրախացնել
Բոլորն ասում էին, որ շատ ուրիշն էր
Կռվող էր՝ հայրենիքի համար

Վերջին զրույցը
Կինը հարցրեց՝ ընտանիքը թե՞ հայրենիքը, Վարդանն ասաց՝ «Հայրենիքը, դու այստեղ ես ապրում, ես չգնամ, ո՞վ է գնալու։ Եռաբլուրի տղաները մեզանից քիչ տղա չէին»։
Վերջին ուղարկված հաղորդակցությունը՝ «Չվախենաք, ամեն ինչ լավ կլինի»

Վերջին հերոսական մարտը
Տեղի է ունեցել 2023թ․ սեպտեմբերի 20-ին Հաթերք գյուղում։ Հրաման կար, որ պետք է գնային օգնության, գնացին միայն Վարդանը և իր ընկեր Կարենը։ Շատ վիրավորների հանել էին, բայց իրենք չհասցրեցին փրկվել։