hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Արթուր Հովսեփյան
2023 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1981թ․ օգոստոսի 6-ին Գորիսում

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Ընտանիքը

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընկերների, ընտանիքի, հոպարների հետ

Ընկերներն ու հարազատները նկարագրում են նրան որպես
Ընկերասեր, հայրենասեր, ուշադիր, նվիրված, օգնող, ուրախ, հետաքրքրասեր, համեստ, աշխույժ, աշխատասեր, կյանք սիրող

Երազանքները
Տուն ունենալ Լեռնային Ղարաբաղում, երեխաներին ամուսնացնել, կնոջ հետ բիզնես սկսել

Յուրահատկություններ
Բոլորը ասում էին. «Արթուրը շտապ օգնություն է»
Կինն ասում էր. «Արթուրը օձին բնից կհանի»

Վերջին զրույցը
Առավոտյան 10-ին խոսել էր, ասել էր. «Գալու եմ, քեզ եմ հասնելու»
Հարցրել էր. «Լա՞վ եք, դուք որ լավ լինեք, ես էլ լավ կլինեմ»

Վերջին հերոսական մարտը
Տեղի է ունեցել 2023թ․ սեպտեմբերի 19-ին Ասկերանում։
Պատերազմի սկզբում վիրավորվել էր, 3 ընկեր փորձել են օգնել, բայց զոհվել է դիրքերում։