
Ծնվել է
1982թ. Սեպտեմբերի 30-ին Ասկերանի շրջանում՝ Ավետարանոց գյուղում։
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Ընտանիքը, ծառայությունը, ընկերությունը։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի և ընկերների հետ։
Ընկերներն ու հարազատները նկարագրում են նրան որպես
Համեստ, աշխատասեր, հումորով մարդ, հանգիստ, բարի, միշտ պատասխանատու և մարդկային։ Պարտաճանաչ զինվոր էր, քննությունները հանձնել է բարձր գնահատականներով։
Երազանքները
Երեխաներին հասցնել իրենց նպատակին։
Կարևոր փաստեր
Երբ գալիս էր տուն, հեռախոսը չէր անջատում, միշտ հասանելի էր, անգամ գիշերը շատ ուշ։ Հագուստը պատրաստ էր միշտ, ասում էր. «Յուրաքանչյուր պահի կարող է բարձրանալ «պոստ»։ Ապրիլյանի ժամանակ չի սպասել, որ կանչեն, և գնացել է միանգամից։ Իր ձեռքով պատրաստում էր օղի և գինի։
Վերջին խոսքերն կամ զրույցը
Սեպտեմբերի 10-ին, 2023 թ., 9։30 զանգեց, հարցրեց. «Ի՞նչ կա, ո՞նց եք, երեխաները ոնց են, խնդիրներ չկա՞ն»։ Դիրքերից իջնելու օրը ասաց. «Քնեմ մի 2 ժամ, դնեմ «զարյադկի» հեռախոսը, կզանգեմ»։
Վերջին հերոսական մարտը
Տեղի է ունեցել 2023թ. Սեպտեմբերին 19-ին Ասկերան-Նորաշեն ճանապարհին։ Կռվել է մինչև վերջ։