
Ծնվել է
1973թ․ հուլիսի 21-ին ԼՂՀ-ում։
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Ընտանիքը, ընկերները, հայրենիքը։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընկերների հետ, այգում՝ զբաղվելով այգեգործությամբ։
Ընկերներն ու հարազատները նկարագրում են նրան որպես
Սիրում էր կյանքը, չէր հանդուրժում դավաճանությունը, նվիրված էր։ Խիստ, կարգապահ, պարտաճանաչ, հանդիպումներին միշտ շուտ էր գալիս։
Երազանքները
Ունենալ թոռներ, ընտանիքը միասին տեսնել։
Վերջին զրույցը
Վերջին անգամ զանգել է կնոջը (սեպտեմբերի 11-ին), ասել. «Եթե բան լինի, չկաշկանդվե՛ք, կգնա՛ս տղայիդ մոտ, ամեն ինչ լավ կլինի՛»։
Վերջին հերոսական մարտը
406 ջոկատ, դուրս է եկել խրամատից ստուգելու վտանգը, վիրավորվել։ 90-ականներին կամավոր կռվել է Շուշիում, Քարվաճառում։ 44-օրյա պատերազմի ժամանակ մատակարարել է հաց։ Պատերազմից հետո աշխատել է ականազերծման ոլորտում։
Զոհվել է 2023թ․ սեպտեմբերի 20-ին։