hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Ռուսլան Այվազյան
2023 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1978թ. Հոկտեմբերի 28-ին Լեռնային Ղարաբաղում՝ Մարտակերտի շրջանում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Կյանքը, նա ինքն էր կյանքով լեցուն։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի հետ։

Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Նրանով բոլորը հպարտանում էին, նշում էին, որ կյանքով լի էր։

Յուրահատկություններ
Չափազանց բարի, ուրախ։ Եթե տեսնում էր, որ մեկը տխուր է, անում էր ամեն ինչ, որ ուրախացներ։ Մասնակցել է Ապրիլյան և 44-օրյա պատերազմներին։ Նրա համար առաջնային էին դիրքերը, նույնիսկ երբ գիտեր, որ պետք է աշխատանքի գնա, նախընտրում էր դիրքեր բարձրանալ։

Երազանքները
Շատ էր մտածում երեխաների մասին, ցանկանում էր նրանց կրթություն տալ, ամուսնացնել։

Վերջին խոսքերն կամ զրույցը
Մինչև դիրքեր բարձրանալը կինը խնդրել էր, որ այս անգամ չգնա, բայց չէր համաձայնել։ Դիրքերում էր, զանգեց ու ասաց․ «Չվախենա՛ք, ամեն ինչ լավ ա լինելու»։

Վերջին հերոսական մարտը
Տեղի է ունեցել 2023թ. Սեպտեմբերի 19-ին Մարտակերտում։