
Ծնվել է
1957թ. Մարտի 25-ին Շիրակում
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Հայկականությունը, հայրենիքը։ Սերտ կապված էր հայրենիքի հետ՝ սպորտից մինչև արվեստ։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի հետ, հատկապես թոռան՝ Ռուսաստանից ժամանած աղջկա հետ։ 2020 թ.-ից հետո հաճախ էր լինում երկրապահի գրասենյակում, մասնակցում էր պարապմունքների, մարզվում։
Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Չափազանց հայրենասեր էր, առաջին տեղում հայրենիքն էր, հետո՝ մնացածը։
Կարևոր փաստեր
Ուշադիր էր ինչպես դիրքերի, այնպես էլ թշնամու հանդեպ։ Եթե խրամատներում նկատում էր որևէ խնդիր, ինքնուրույն վերանորոգում էր։ Զանգում էր տուն, խնդրում անհրաժեշտ իրեր։
Մասնակցել է Արցախյան, Ապրիլյան, 44-օրյա պատերազմներին։ 100 կմ ոտքով գնացել է տղաներին օգնության, սարերով տեխնիկա է բարձրացրել։ 44-օրյայից հետո քաղաքացիական կյանք չէր վերադառնում, միշտ ծառայության մեջ էր։
Երազանքները
Հայաստանում ամեն բան լավ լինի։
Վերջին խոսքերն կամ զրույցը
Վերջին անգամ զրուցել է տղայի հետ՝ դեպքից մի քանի ժամ առաջ։ Ասել է, որ բարձրանում է դիրքեր և պետք է անջատի հեռախոսը։
Վերջին հերոսական մարտը
2024-ի մարտին՝ Ներքին Հանդում։ Եղել է 4 զոհերից մեկը։