
Ծնվել է
1982թ. Հոկտեմբերի 5-ին Քասախում։
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Հայրենիքը, երեխաները, ընկերները։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի և ընկերների հետ։ Տան հետ կապված գործեր էր անում, կառուցում էր իրենց նոր տունը։
Ընկերներն ու հարազատները նկարագրում են նրան որպես
Շատ ուժեղ, քաջ և համարձակ։ Ընկերները հաճախ ասում էին, որ առանց նրա դիրքեր չեն բարձրանա, քանի որ նրա խիզախությունը նրանց ոգեշնչում էր։
Երազանքները
Կառուցել իր տունը սեփական ձեռքերով, վերադարձնել Լեռնային Ղարաբաղը, հայրենիքում լինի խաղաղություն։
Կարևոր փաստեր
Վիրավոր ընկերոջը վիրակապել, միայնակ հասցրել այն վայրը, որտեղից նրան կարող էին օգնություն ցուցաբերել, զորքի համար զենք և զրահաբաճկոնի տակ ջուր է հասցրել։ «Սասունցի Դավիթ» ջոկատի հրամանատար Սամվել Մաթևոսյանի հետ մեքենայում գտնվելիս այն այնպես է վարել, որ փրկել է նրան անօդաչու սարքերից։
Վերջին խոսքերն կամ զրույցը
Փետրվարի 9-ին կինը վիրահատության էր ենթարկվել, Գագիկը այցելել էր նրան, այդտեղ կնուջը հարցրել է. «Ինչպե՞ս ես», ապա ասել, որ գնում է դիրքեր և երեք օրից կվերադառնա։ Այդ երեք օրվա ընթացքում զանգահարում էր ու խոստանում, որ կվերադառնա։
Վերջին հերոսական մարտը
Տեղի է ունեցել 2024թ. Փետրվարի 13-ին Ներքին Հանդում։