hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Անդրեյ Այվազյան
2023 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1995թ․ հոկտեմբերի 20-ին Մարտակերտի շրջանում՝ Շահմասուր գյուղում

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Ընտանիքը, երբ բոլորը երջանիկ էին

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի, մտերիմ ընկերների հետ

Ընկերներն ու հարազատները նկարագրում են նրան որպես
Ուշադիր, սիրող, հայրենասեր, լավ ընկեր, լավ որդի, օգնող, շատ լավ ամուսին, աշխատասեր, խելացի, լավատես

Երազանքները
Երեխաներ ունենալ, նոր մեքենա գնել

Յուրահատկություններ
Միշտ գնում էր առաջ, նահանջելը չէր ճանաչում, ցանկացած իրավիճակում լուծում էր գտնում:
Սիրում էր ժպտալ, իր ժպիտով միշտ աշխուժացնում էր շրջապատին: 

Վերջին զրույցը
Կինը՝ Անգելինան զանգահարեց ամուսնուն և հարցրեց՝ ինչպե՞ս է վիճակը, Անդրեյը պատասխանեց. «Ամեն ինչ լավ կլինի՛, ավելի ուշ կզանգահարեմ», բայց այդպես էլ չզանգահարեց։

Վերջին հերոսական մարտը
Տեղի է ունեցել 2023թ․ սեպտեմբերի 19-ին Մարտակերտում՝ Նոր Ղազանչի 706 դիրքում