hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Վարդան Դադամյան
2023 թ.
Կենսագրություն

Ծնվել է։
1987թ․ հունիսի 26-ին Լեռնային Ղարաբաղում՝ Մարտունու շրջանում՝ Ճարտար քաղաքում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր։
Գյուղատնտեսությամբ զբաղվելը։

Ժամանակը սիրում էր անցկացնել։
Ընկերների հետ։

Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը։
Աշխույժ, ընկերասեր, հյուրընկալ, ազնիվ, արդար։

Երազանքները։
Ընտանիք կազմել։

Հատուկ փաստեր կամ սովորություններ։
Շատ սրտաբաց տղա էր։

Վերջին զրույցը։
Խոսել է մայրիկի հետ կռիվ գնալու ժամանակ։ Մայրը խնդրել է չգնալ, բայց Վարդանն ասել է. «Եթե ես չգնամ, մեկ ուրիշն չգնա, ո՞վ է մեր հողը պահելու»։

Վերջին հերոսական մարտը։
2023թ․ սեպտեմբերի 20-իմ զոհվել է Ճարտարի մատույցներում՝ Կոհակ կոչվող տեղամասում, ԱԹՍ-ի պայթյունից։