hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Անդրանիկ Հարությունյան
2023 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1994 թվականի ապրիլի 24-ին, Ասկերանի, Կարմիր գյուղում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Իր աղջկա ծնունդը և ծառայության հաջողությունները։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի և իր աղջկա հետ։ Շատ քիչ ազատ օրեր էր ունենում։

Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Շատ զուսպ, ընկերասեր, համեստ ու Հայրենասեր մարդ էր։

Երազում էր
Տղա ունենալու։

Յուրահատկություններ
Իր կնոջ ու երեխային անչափ շատ էր սիրում։ Լավ մարդկային հատկանիշներով էր օժտված, բայց դրա հետ մեկտեղ համեստ ու զուսպ էր։

Սիրում էր
Նկարել, ստեղծագործել և ձկնորսությամբ զբաղվել։

Վերջին զրույց
Եղել է պատերազմի սկսվելուց 10 րոպե առաջ՝ սեպտեմբերի 19-ի գիշերը։

Վերջին հերոսական մարտը եղել է
2023 թվականի սեպտեմբերի 20-ին, հրադադարից՝ րոպեներ առաջ։