
Ծնվել է
1986 թվականի նոյեմբերի 4-ին, Կոտայքում։
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Հայրենիքը և ընտանիքը։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Զինվորների, ընտանիքի և ընկերական շրջապատի հետ։
Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Նրա համար ընկերները, ընտանիքը և ծնողները շատ թանկ էին։
Երազում էր
Զինվորական սպա լինել։ Երազում էր մնալ Լեռնային Ղարաբաղում, տղա ունենալ և անունը «Մոնթե» դնել։
Վերջին խոսքերն էր
«Ես չեմ թողնի իմ դիրքը ու գնամ, քանի որ ես իմ հայրենիքը վեր եմ դասում ամեն ինչից, նույնիսկ իմ կյանքից»։
Վերջին հերոսական մարտը եղել է
2023 թ. Սեպտեմբերի 20-ին Հաթենքում։ Նա և իր խմբից 1 պայմանագրային զինծառայող զոհվել են՝ ընկերոջ դավաճանության պատճառով։