hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Մկրտիչ Մկրտչյան
2021 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1965 թվականի հունվարի 25-ին, Ակունքի շրջանում, Լեռնակերտ գյուղում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Հայ մանուկների ժպիտները և հայրենիքը։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի և մարտական ընկերների հետ։

Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Դպրոցում եղել է խելացի, չարաճճի և բացարձակ գերազանցիկ։ Համալսարանական ընկերները այն կարծիքի են եղել, որ նրանից անընդհատ բան կարելի էր սովորել։ Իսկ մարտական ընկերները դիմել են նրան «մարշալ» անունով։

Երազում էր
Աստղագիտությամբ զբաղվել։

Յուրահատկություններ
Նայելով նրան հասկանալի էր, որ նա լուրջ և հզոր մարդ էր, սակայն իր մտերիմների մոտ նա բարի և նուրբ էր։ Ընկերները, բարեկամները և այլ մարդիկ նրա մասին երգեր են գրել։

Սիրում էր
Ստեղծագործել։

Վերջին խոսքերն էր
«Սենց բան չի կարող լինել, չի կարող մեր կռվի ժամանակ այսքան զոհ տանք։ Զինվորի կյանքը բարձրագույն արժեք ա, մենք ոչ թե զինվորին պետք ա ասենք գնա զոհվի հանուն հայրենիքի, այլ դու պիտի ապրես հանուն հայրենիքի»

Վերջին հերոսական մարտը եղել է
Մատաղիսի 520րդ դիրքում։ Նա վիրավորներ է տեղափոխել։ Հոկտեմբերի 9-ին վիրավորվել է, 40 օր եղել է հիվանդանոցում՝ կոմայի մեջ, և հետո զոհվել է։