hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Արսեն Մկրտիչյան
2023 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1986 թվականի ապրիլի 16-ին, Արարատում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Ընտանիքը, ընկերները և հայրենիքը։ Նրան ոգեշնչում էր նաև իր բնակավայրը, որտեղ ապրում էր։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընկերների և ընտանիքի հետ հիմնականում։

Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Ընկերասեր, օգնության հասնող, բարի, ազնիվ և աշխատասեր մարդ էր։

Երազում էր
Տղա ունենալ և սեփական տուն կառուցել։ Նա ուներ 2 դուստր, և պատերազմի ժամանակ իմասել է, որ կինը հղի է, սակայն չի իմացել, որ նրանք տղա էին ունենալու։

Յուրահատկություններ
Սիրում էր բոլորի հետ կապ պահել։ Հետաքրքրվում և հարցնում էր բոլորի մասին։ Տուն մտնելուց գրկում և համբուրում էր երեխաներին և կնոջը։ Շատ ուշադիր էր հարազատների հանդեպ։

Վերջին զրույց
Օգոստոսի 30-ին կինը ասել է, որ ստուգման է գնացել, բայց երեխայի սեռը դեռ չի հարցրել, որպեսզի միասին գնան։ Ամուսինը կարծես վստահ լինելով, որ տղա է լինելու ասել է՝ «Ո՞նց ա տղես»։

Վերջին հերոսական մարտը եղել է
2023 թ. Սեպտեմբերի 1-ին, Վարդենիսում։