hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Արշակ Եղիազարյան
2022 թ.
Կենսագրություն

Ծնվել է։
1980թ․ մարտի 19-ին Վանաձորում

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր։
Իր աշխատանքը

Ժամանակը սիրում էր անցկացնել։
Զինծառայության մեջ, աշխատանքը շատ էր սիրում, և ընտանիքի հետ, աղջկա հետ էր սիրում ժամանակ անցկացնել

Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը։
Հայրենասեր, նվիրված, բարի, դրական, անվախ մարդ

Երազանքները։
Երազում էր պարաշյուտով թռնել, երազանքները երեխաների ապագայի հետ էին կապված

Յուրահատուկ փաստեր կամ սովորություններ։
Սիրում էր բարձրություն, բարձունքներ, դիրքեր

Ցավում էր, որ երիտասարդները բարձրացնում են դիրքեր, միշտ ասում էր, որ իր զինակիցներից մի քանի հոգի հետը բարձրանա, բայց ոչ 18-ամյաները, քանի որ ցանկացած դեպքում ինքն է իրենց կյանքի պատասխանատուն

Վերջին զրույցը։
Ցերեկը՝ ժամը 12-ին մոտ զանգել է կնոջը, խոսել է աղջկա հետ նույնպես, ամսի 23-ին պետք է հերթափոխվեին և հետ վերադառնար, տեղեկացրել է աղջկան, որ շուտով հետ կգա

Վերջին հերոսական մարտը։
Տեղի է ունեցել 2022թ․ սեպտեմբերի 13-ին Ջերմուկում, զոհվել է դիպուկահարի հարվածից