
Ծնվել է։
1987թ․ օգոստոսի 11-ին Վարդենիսում
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր։
Իր երեք տղաները, հպարտանում էր նրանցով
Ժամանակը սիրում էր անցկացնել։
Ընտանիքի, տղաների հետ
Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը։
Միշտ լավը, բարի, ընկերասեր, հարգանքով, նվիրված, հայրենանվեր, մեկ-մեկ սահմանը ավելի էր գերադասում, քան իր տունը
Երազանքները։
Լավ մեքենա ունենալ, բնակարան ունենալ, երեխաները ապահով և առողջ լինեն
Վերջին զրույցը։
Պատերազմի օրը՝ ժամը 12-ին չի զանգել, կինը զանգել է՝ ասել է, որ ամեն ինչ նորմալ է։ Եթե 44-օրյաին ողջ է մնացել, սա էլ կհաղթահարեն։ Ու ոչ մի դեպքում հողը չի թողնի՝ գա։ Եթե պետք է մեռնի, հենց այդ հողի վրա էլ կզոհվի։
Գիշերն են խոսել ժամը 5-ին մոտ։ Ասել է, որ իր հեռախոսն է կորցրել։ Հանգիստ լինի, երեխաներին լավ նայի, ուրիշ համարով կկապվի։ Տասը րոպե անց ինքը զոհվել է։
Վերջին հերոսական մարտը։
2022թ․ սեպտեմբերի 13-ին տեղի է ունեցել Վերին Շորժայում