
Ծնվել է
1986թ. հունիսի 18-ին Երևանում
Ապրում էր
Լեռնային Ղարաբաղով, հայրենիքով
Սերն անսահման էր
Ընկերների, ընտանիքի, սիրած աղջկա հանդեպ
Սրտաբաց էր, լավ ընկեր էր
Ժպտերես էր, ուրախ, սիրում էր երեխաներին
Երազանքները շատ էին
Ուզում էր ամուսնանալ, զույգ աղջիկներ ունենալ, իր տատիկի ու մայրիկի անուններով կոչել աղջիկներին
Քիչ հարազատներ ունեին
Ասում էր՝ ես գիտեմ, որ զոհվելու եմ, լացող չի լինի
Վերջին խոսքերը քրոջը
Ես չեմ գալու, երեխեքին լավ կնայես
Վերջին մարտը
2020թ. հոկտեմբերի 25, Մարտունի