
Ծնվել է։
2002թ․ հոկտեմբերի 9-ին Գեղարքունիքի մարզում՝ Ձորագյուղ գյուղում։
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր։
Սպորտն ու բժշկությունը, սովորում էր Բժշկական համալսարանում։
Ժամանակը սիրում էր անցկացնել։
Ավելի շատ կրթվում էր, բայց նաև ազատ ժամանակ անցկացնում էր ընկերների հետ։
Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը։
Համեստ, լուրջ, չափված, ձևած։
Երազանքները։
Դառնալ լավ բժիշկ։
Հատուկ փաստեր կամ սովորություններ։
Շատ խելացի էր. ինքնուրույն պարապել և ընդունվել էր Բժշկական համալսարան։
Վերջին զրույցը։
Ծնողների հետ խոսելիս ասել է. «Իմ մոտ ամեն ինչ լավ է», խաբել է, թե իբրև իրեն դիրք չեն տարել։
Վերջին հերոսական մարտը։
2022թ․ սեպտեմբերի 13-ին տեղի է ունեցել Ներքին Հանդում։ Բոլորն նահանջել են, բացի իրենից. մինչև մահ կռվել է հանուն հայրենիքի։