
Ծնվել է։
1989թ․ դեկտեմբերի 22-ին Արագածոտնի մարզում՝ Արագածավան գյուղում
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր։
Հիմնականում զինծառայությունը, դիրքերը և զորամասը
Ժամանակը սիրում էր անցկացնել։
Ընտանիքի, հարազատների մեջ, զինծառայության մեջ
Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը։
Ընկերասեր, հայրենասեր, հայրենիքին, ընտանիքին նվիրված, անկեղծ, ազնիվ, շատ լավ զավակ և հայր, սրտացավ, հոգատար որպես սպա և որպես մարդ
Երազանքները։
Ընտանիքի, երեխաները բարենպաստ կյանքի, հայրենիքի պաշտպանության հետ էին կապված
Վերջին զրույցը։
Սեպտեմբեր 13-ին խոսել են առօրյայից, երեխայից, կնոջը չի ասել, որ վիճակը լարված է, ասել է, որ ամեն ինչ նորմալ է, չանհանգստանա, և միշտ նշել է, որ իր զինվորներին մենակ չի թողնի և մինչև վերջ կպաշտպանի իր հայրենիքը։
Վերջին հերոսական մարտը։
2022թ․ սեպտեմբերի 15-ին Տեղի է ունեցել Սյունիքում՝ Ներքին Հանդում