
Ծնվել է
2002թ. հուլիսի 19-ին Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղում
Ընկերասեր էր, աշխատասեր, ազնիվ
Մի կտոր հացը ընկերների հետ էր կիսում, իր հագի շորը կտար, եթե խնդրեին
Բռնցքամարտի մրցույթների է մասնակցել
Հենց սկզբից հաղթանակներ է տարել
8-րդ դասարանում շարադրություն էր գրել հայրենիքի մասին
Որտեղ ասում էր՝ ես մահից չեմ վախենում
Երազում էր
Իր սեփական խանութը ունենալ
Վերջին զանգը
Կրակոցների ձայներ էին լսվում, ասաց՝ մենք բարձունքում ենք, մի վախեցեք, քամին է
Վերջին խոսքերը
Ես պետք է իմ ընկերներին ու հայրենիքը պաշտպանեմ
Վերջին մարտը
2022թ. սեպտեմբերի 13, Իշխանասար