
Ծնվել է։
1986թ․ հունվարի 2-ին Գեղարքունիքի մարզում՝ Մարտունի քաղաքում
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր։
Ընտանիքը, ընկերները, գյուղատնտեսությունը, զինծառայությունը
Ժամանակը սիրում էր անցկացնել։
Զինծառայության մեջ, ընտանիքի, ընկերների հետ
Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը։
Հարգանքով, հանգիստ
Երազանքները։
Սիրում էր իր աշխատանքը, նպատակը երեխաների ապահով ապագան էր, որ ուսում ստանային, տուն ունենային, դասավորեին իրենց գյուղի տունը
Յուրահատուկ փաստեր կամ սովորություններ։
Գյուղատնտեսությամբ էր զբաղվում, 18 տարի ծառայել է
Վերջին զրույցը։
Կնոջ հետ է խոսել, հետո երեխաների, կինը հարցրել է իրավիճակից, զայրացել է, որ չարժե խոսել այդ թեմայով, երեխաներին այգու գործերի հետ կապված է ուղղորդել, ասել է՝ ինչպես ջրեն, կինն էլ զարմացել է՝ ինչու՞ է այդպիսի բաներ ասել որդուն, ոչ թե իրեն
Վերջին հերոսական մարտը։
Տեղի է ունեցել 2022թ․ սեպտեմբերի 13-ին Ջերմուկում