hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Մաքսիմ Գեվորգյան
2022 թ.
Կենսագրություն

Ծնվել է։
2003թ․ մայիսի 7-ին Երևանում

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր։
Սպորտով զբաղվելը, հիմնականում վազքով և ֆուտբոլով։

Ժամանակը սիրում էր անցկացնել։
Ընկերների հետ, չէ, չուներ սիրած էակ։

Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը։
Շատ բարի, շատ հասնող, անծանոթներին օգնող, կարեկցող։

Երազանքները։
Բանակից գար տունը վերանորոգեր, ընտանիքին թև ու թիկունք լիներ։

Հատուկ փաստեր կամ սովորություններ։
Խոհարարական քոլեջ էր սովորում։

Վերջին զրույցը։
Քիչ էր խոսում, չէր ասում, որ պատերազմ է, հայրիկի հետ խոսելիս ասել է. «Մամայիս լավ կնայե՛ս»։

Վերջին հերոսական մարտը։
2022թ․ սեպտեմբերի 13-ին տեղի է ունեցել Ջերմուկում՝ 112 դիրքում։ Մինչև ժամը 5-ը կռվել են, հետո իրանց պայթեցրել, որ գերի չընկնեն։