hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Հակոբ Բալաբեկյան
2022 թ.
Կենսագրություն

Ծնվել է։
Էջմիածին քաղաքում 2003 թ. ապրիլի 5-ին։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր։
Ընկերասեր էր, սիրում էր ընտանիքը։

Ժամանակը սիրում էր անցկացնել։
Ընտանիքի հետ, հատկապես քրոջ և քրոջ երեխայի հետ։

Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը։
Յուրահատուկ, բարի, հոգատար, կամեցող, նպատակասլաց, խելացի։

Երազանքները։
Վարսավիրանոց բացել, ամուսնանալ և քրոջ հետ միասին աշխատեցնել բիզնեսը, ծրագրում էր վերանորոգել իր սենյակը։

Ստեղծագործական ունակություններ։
Նկարում էր, երգում, քարից կոմպոզիցիաներ էր հավաքում, իր մտքի թռիչքով ստեղծում էր ամեն ինչ։

Վերջին զրույցը։
Տարակուսանքի մեջ էր, քիչ էր խոսում։ Խոսելիս ընտանեկան խնդիրների լուծումից էր խոսում։

Վերջին հերոսական մարտը։
Տեղի է ունեցել Կապանում 2022թ․ սեպտեմբերի 13-ին՝ առավոտյան 6։40-ին, դիրքում 9 հոգի էին, հերոսաբար զոհվել են։ Կռվել են վիրավոր վիճակով, առանց նահանջի։ Երբ հրաման է տրվել նահանջելու, չեն ենթարկվել և մինչև վերջին շունչը պայքարել են։