
Ծնվել է։
2002թ․ դեկտեմբերի 7-ին Օշականում։
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր։
Պարը, սպորտը, նկարչությունը և կյանքը։
Ժամանակը սիրում էր անցկացնել։
Ընկերների հետ, ուներ սիրած էակ։
Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը։
Ընկերասեր, համեստ, բարի, սիրված, մեծերին հարգող։
Երազանքները։
Ծառայությունից վերադառնալ և ընտանիքի կողքին լինել։
Սովորություններ, որոնք նրան յուրահատուկ էին դարձնում։
Տեսքով, բնավորությամբ, մեծերին հարգող լինելը։
Վերջին զրույցը։
Դիրքեր բարձրանալուց առաջ մոր հետ զրուցելիս ասել է. «Այս անգամ վատ զգացողություն ունեմ և չեմ ցանկանում բարձրանալ», բայց այնուամենայնիվ բարձրացել է դիրքեր։
Վերջին հերոսական մարտը։
2022թ․ սեպտեմբերի 13-ին Կապանի Ներքին Հանդում՝ 123-րդ դիրքում։ Կանխելով հակառակորդի առաջխաղացումը և փրկելով իր ընկերներին՝ անմահացել է։