hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Տարոն Սիմոնյան
2022 թ.
Կենսագրություն

Ծնվել է։
1983թ․ հունիսի 16-ին Երևանում

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր։
Հայրենիքը, ընտանիքը

Ժամանակը սիրում էր անցկացնել։
Ընտանիքի, երեխաների, զինվորների հետ

Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը։
Բարի, հոգատար մարդ, նվիրված իր ընտանիքին

Երազանքները։
Սեփական տուն ունենալը, իր աղջիկների ապահով ապագան

Յուրահատուկ փաստեր կամ սովորություններ։
Ազնվություն, աշխատասիրություն

Վերջին զրույցը։
Առավոտյան ժամը 7-ին, ասել է, որ ամեն ինչ լավ է, ինքը լավ է,
Հետո նամակ է գրել, որ կնոջը և աղջիկներին շատ է սիրում, իրենց լավ նայեն

Վերջին հերոսական մարտը։
Տեղի է ունեցել 2022թ․ սեպտեմբերի 13-ին Վերին Շորժայում