hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Աշոտ Մուրադյան
2022 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1971թ․ ապրիլի 18-ին Երևանում

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Զինվորական կյանքը։ Կինն ասում է, որ եթե թույլ տար, միայն դիրքերում կապրեր

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընկերների, հարազատների, զինծառայողների հետ

Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը
Հայրենասեր

Երազանքները
Լեռնային Ղարաբաղը անկախ ու խաղաղ լիներ, երեխաներին հասցնել իրենց նպատակներին

Վերջին զրույցը
Աշխատանքի էր գիշերային հերթափոխով, զանգել է կնոջը, ասել. «Գնում եմ պատերազմ, շորերս հավաքի՛»։ Ժամը 3-ին կրկին զանգել է, հարցրել՝ «Պատրա՞ստ է»։ 3։30 եկել է տուն, երեխաները քնած էին, ընտանիքին հրաժեշտ տալ չի հասցրել։ Սեպտեմբերի 13-ին՝ 4։30, գնացել են։ Ժամը 9-ին կնոջ հետ վերջին խոսակցությունն են ունեցել, ասել է, որ տեղ է հասել, կզանգի, երբ հարմար լինի։

Վերջին հերոսական մարտը
2022թ․ սեպտեմբերի 13-ին տեղի է ունեցել Ջերմուկում։ Տղաները պատմում են, որ վիրավորվել էր մեջքի հատվածում։ Օգնության սպասելու ընթացքում ստացել է երկրորդ հարվածը, մնացել է պայթյունի փլատակների տակ։ Հագուստն է երևացել, այդպես ժամանակ անց հանել են փլատակներից։