hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Վարդան Աբրահամյան
2022 թ.
Կենսագրություն

Ծնվել է
Սեպտեմբերի 9-ին, 2003 թ., Եղվարդ քաղաքում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Աշխատանքը՝ ընտանիքին օգնելու համար անասնապահական ֆերմայում։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ֆերմայում էր, ընտանիքի հետ։

Ընկերներն ու հարազատները նկարագրում են որպես
Հանգիստ, երբեք ծնողներին չէր հակադարձում, որքան էլ նեղված լիներ, չէր արտահայտվում։

Երազանքներ
Երազում էր սովորել վարսավիրություն և ունենալ իր սեփական վարսավիրանոցը։

Վերջին զրույց
Սեպտեմբերի 12-ին, Ներքին հանդից երեկոյան զանգեց։ Ընդհանրապես հոր հետ չէր խոսում հեռախոսով, բայց այդ օրը խոսեց բոլորի հետ։ Փոքր եղբորն ասեց՝ «Գանձս մամայիս լավ կնայես», կարծես կանխազգում էր։

Վերջին հերոսական մարտ
Սեպտեմբերի 13-ին, 2022 թ., մարտի դաշտում հիշվող արարքները չեն նշվել։