
Ծնվել է
1982թ․ հոկտեմբերի 21-ին Թբիլիսիում
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Ընտանիքը
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի, հարազատների հետ
Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը
Դրական, շատ օրինակելի, նվիրված հայր, ընկերասեր, հայրենասեր
Երազանքները
Հիմնականում մնացել են կիսատ
Նրան յուրահատուկ դարձնող փաստեր
Վարքը, հավաքվածությունը, պատասխանատվությունը, իրերի դասավորվածությունը օրինակելի էր։ Զինվորներն ասում են, որ շատ հոգատար հրամանատար է եղել, վերաբերվել է ծնողի պես։ Իրեն ամբողջ խմբով «հրամանատար» երգն են երգել։
Վերջին զրույցը
Սեպտեմբերի մեկին պետք է բարձրանար դիրքեր, ասել է, որ ուրիշ ուղղությամբ են տանելու, թաքցրել է, որ Ջերմուկ է գնալու, ասել է կնոջը, որ տղաներին լավ նայի։
Վերջին գիշերը նաև զինվորներին պատմել է իր անցած մարտական ուղին, նշել է, որ երկու պատերազմ է անցել՝ քառօրյան և 44-օրյան։ Զինվորներից մեկն էլ ասել է. «Հրամանատա՛ր, 3 պատերազմ», նա ասել է. «Հա՛, եթե ողջ մնամ, կլինի 3»։
Վերջին հերոսական մարտը
2022թ․ սեպտեմբերի 13-ին Տեղի է ունեցել Ջերմուկում. երիտասարդ զինվորներին չի թողել դիտարկում իրականացնեն, ինքն է գնացել, ոտքը դուրս է եղել խրամատից և բեկորային հարված է ստացել։ Մինչև օգնությունը հասնելն արնաքամ է եղել։