hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Սեվակ Զուրաբյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1998 թվականի ապրիլի 21-ին, Վանաձորում։

Նրան ոգեշնչում կամ ուրախացնում էր
Անակնկալները։ Ասող, խոսող տղա էր։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընկերների և ընկերուհու հետ։

Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Ասող-խոսող, բարեխիղճ, բարեկամասեր, ուրախ և լուսավոր երիտասարդ էր։ Գործին նվիրված և բոլորին օգնող էր։

Երազում էր
Ամուսնանալ, տունը և ավտոտնակը վերանորոգել։

Յուրահատկություններ
Ովքեր իրան ճանաչում էին՝ ասում էին, որ Սևակի նման չի ծնվել։ Հպարտ զինվորական էր, հոր ուղին էր ընտրել։

Վերջին զրույց
Եղել է Սեպտեմբերի 26-ին։

Վերջին հերոսական մարտը եղել է
2020թ, սեպտեմբերի 28-ին, Ջաբրայիլում։ Դիրքերը պահելու ժամանակ հարձակում է սկսվել և շրջափակման մեջ են ընկել։