
Ծնվել է
2001 թվականի օգոստոսի 19-ին, Գորիսում։
Նրան ոգեշնչում կամ ուրախացնում էր
Հայրենասիրությունը։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընկերների հետ։ Ուներ մեծ ընկերական շրջապատ։
Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Հայրենասեր, առնական, ուժեղ, շատ խելացի և նպատակասլաց տղա էր։
Երազում էր
Ուսումը շարունակել, լավ ծրագրավորող դառնալ և աշխատել։ Նա շատ նպատակասլաց էր։ Երազող չէր, ավելի շատ գործի մարդ էր։
Յուրահատկություններ
Իրեն դպրոցում «մաթեմատիկոս» էին ասում։ Հրաշալի ֆիզիկա ու մաթեմատիկա գիտեր։ Բանակում լավագույն սերժանտ էր եղել։ Տավուշյան մարտերի ժամանակ արիության մեդալ էր ստացել։
Վերջին զրույց
Եղել է հոկտեմբերի 27-ի երեկոյան, բոլորի հետ խոսել է, ասես վատ բան էր զգում։
Վերջին հերոսական մարտը եղել է
2020թ. հոկտեմբերի 28-ին, Լաչինի Մեղրաձորում։ Զոհվել է քնած ժամանակ՝ ականի հացրած հարվածից։