
Ծնվել է
1999 թվականի սեպտեմբերի 19-ին, Գյումրիում։
Նրան ոգեշնչում կամ ուրախացնում էր
Սպորտը, սպորտային հաջողությունները և մրցումների ժամանակ Հայաստանի դրոշը բարձրացնելը։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Սպորտով զբաղվելով կամ ընկերների հետ։
Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Շատ ընկերասեր, դրական, աշխատասեր տղա էր։ Լավ սպորտսմեն էր և հայրենասեր մարդ։
Երազում էր
Շարունակել ուսումը և սպորտում հաջողություններ ունենալ։
Յուրահատկություններ
Նա ընդհամենը մի քանի ամիս էր սովորել, սակայն բոլոր կուրսերի ուսանողները հասցրել էին ճանաչել նրան։
Վերջին զրույց
Եղել է հոկտեմբերի 8-ին։
Վերջին հերոսական մարտը եղել է
2020թ. հոկտեմբերի 10-ին Ջաբրայիլում։ Զոհվել է հրթիռի հարվածից։