
Ծնվել է
2001 թվականի նոյեմբերի 4-ին, Աշոցքում։
Նրան ոգեշնչում կամ ուրախացնում էր
Ֆուտբոլ խաղալն ու և հոր հետ երաժշտությամբ զբաղվելը։ Հայրը երաժիշտ էր, ասում էր՝ «Պապա, նվագի, ես երգեմ»։
Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Բոլորի կողմից սիրված էր։ Խղճով և հիասքանչ հատկանիշներով լի երիտասարդ էր։ Իրենց հրամանատարը ասում էր՝ «Խաչիկի պես մի քանի զինվոր ունենամ, բանակի վիճակը լավ կլինի»։
Երազում էր
Ծառայությունից հետ գալ և գյուղատնտեսությամբ զբաղվել։
Յուրահատկություններ
Շատ համեստ, շնորհքով երիտասարդ էր։ Բոլորին հասնող և նեղության մեջ գտնվողներին սատար կանգնող տղա էր։
Սիրում էր
Ֆուտբոլ խաղալ և հոր հետ երգել։
Վերջին զրույց
Եղել է Հոկտեմբերի 4-ին, խոսել է քույրիկների հետ։
Վերջին հերոսական մարտը եղել է
2020 թ. հոկտեմբերի 5-ին, Հադրութում։ Վիրավորվել էր, բայց երբ հրամանատարը զոհվել էր, նա ու ևս երեք հոգի շարունակել են պայքարել։