
Ծնվել է
2000 թվականի հոկտեմբերի 5-ին, Վերնաշեն գյուղում։
Նրան ոգեշնչում կամ ուրախացնում էր
Ամեն լավ բան։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Իր քրոջ և եղբոր հետ։ Ուներ սիրած էակ։
Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Բարի, ընկերասեր, հարգված և գերազանց սովորող տղա էր։
Երազում էր
Գնալ արտերկրում սովորել և վերադառնալ հայրենիքը զարգացնել։
Յուրահատկություններ
Շատ ծնողասեր էր։ Մայրիկին «գանձս» էր ասում։
Սիրում էր
Ֆուտբոլ և շախմատ խաղալ և երկուսից էլ շատ լավ էր։ Փոքր ժամանակ մորը ասել է՝ «գանձս, իմ կյանքում մի բան սխալ է գնացել, ես պիտի ֆուտբոլով շարունակեի», իսկ մայրը պատասխանել՝ «չէ, տղես մեծ գիտելիքներ ունես, պիտի կիրառես»։
Վերջին խոսքերն էր
«Գանձս, ի՞նչ են ասում, ե՞րբ ենք պրծնելու։ Մեր տղերքն են ափսոս, նենց տղերք ենք կորցնում, էս անտերությունը ե՞րբ պիտի պրծնի»։
Վերջին հերոսական մարտը եղել է
2020 թ. հոկտեմբերի 10-ին, Կարախամբելիում։