
Ծնվել է
1995 թվականի հոկտեմբերի 30-ին, Սյունիքի մարզ, Խնձորեսկում։
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Բանակի հաջողություններն ու հայրենիքի պաշտպանությունը։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ծառայության մեջ։ Ասում էր. «Ես զենքի հետ եմ ամուսնացել»
Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Պատասխանատու և հայրենասեր մարդ էր։
Երազում էր
Զինվորական դառնալ, ծառայել Լեռնային Ղարաբաղում և պաշտպանել իր հայրենիքը։
Յուրահատկություններ
Հայրենասեր, խիզախ և հայրենիքին նվիրված մարդ էր։ Իր կամքով Լեռնային Ղարաբաղում ծառայության էր գնացել։
Վերջին խոսքերն էր
«Որտեղ կյանքիս թելը բարակի, էնտեղ թող կտրվի, չմտածեք»։
Վերջին հերոսական մարտը եղել է
2020 թ. հոկտեմբերի 12-ին, Հադրութում։ Զոհվել է ականների հարվածից։