hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Արշամ Մանուկյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
2001 թվականի հոկտեմբերի 19-ին Մարտունու Վարդաձոր գյուղում։

Ոգեշնչման աղբյուրը
Ուրախանում էր ամենափոքր բաներից՝ ուսումից, համեղ կերակուրից։

Ընտանեկան կապը և հիշողությունները
Ժամանակ էր անցկացնում քույրերի, եղբայրների և ընկերների հետ։

Ընկերների և հարազատների նկարագիրը
Հիշում են որպես խելացի, բարի, ընկերասեր և մեծ սրտով երիտասարդ։

Երազանքներն ու առանձնահատկությունները
Երազում էր համալսարան ընդունվել, լավ մեքենաներ գնել և տունը վերանորոգել։

Վերջին խոսքը
Սեպտեմբերի 27-ին մայրիկին ասել էր. «Լավ կլինի, մամ ջան, հետ եմ գալու», իսկ քեռուն հուշել էր, որ վիճակը լուրջ է` խնդրելով որ մամային չասեն։

Վերջին մարտը
Մարտնչել է Ջաբրայիլում և զոհվել է ԱԹՍ-ի հարվածից 2020 թվականի սեպտեմբերի 29-ին՝ փրկելով հրամանատարին։